Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով, Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 25․11․2025 թվականին հաստատված գլխավոր հատակագիծը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ Գագիկ Կոնջորյանին,Արամայիս Մարգարյանի և Սարգիս Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-032-0225-0054 կադաստրային ծածկագրով 0․21685 հա մակերեսով հողամասը համապատասխանեցնել գլխավոր հատակագծին՝ որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հողամաս և կատարել պետական գրանցում։
- Գագիկ Կոնջորյանը,Արամայիս Մարգարյանը և Սարգիս Գրիգորյանը պարտավոր են համայնքային բյուջե 900185061034 հաշվեհամարին վճարել 710000(յոթ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ,որպես հողի կադաստրային արժեքի տարբերություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|