Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.12.2023թ. N 1/փ 459 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝ «ԵԿԱՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 05-009-0265-0031 կադաստրային ծածկագրով 7․4325 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|