Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 10.11.2026թ. թիվ 1476-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Շողակաթ բնակավայրի 9-րդ փող., 23/1 հասցեում գտնվող 0,09856 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 69.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 161․1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վրեժ Կիրակոսյանին:
- Քաղաքացի Վրեժ Կիրակոսյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 780600 /յոթ հարյուր ութսուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /բնակելի տուն/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 712500 /յոթ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|