Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում գտնվող, Անդրանիկ Օհանյանին պատկանող 05-010-0027-0010 կադաստրային ծածկագրով Այգուտ 3-րդ փողոց 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր, 39 հողամաս (0․05304 հա), Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր, 39/1 հողամաս (0․044654 հա), Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր, 39/2 հողամաս (0․06016 հա) և Ճամբարակ համայնք, Այգուտ բնակավայր, 39/3 հողամաս (0․04375 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|