|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2025 թվականի N 200-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 11-Ա որոշման դեմ «Հարժիր» ՍՊԸ-ի վարչական բողոքը․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
«Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանը վարչական բողոք է բերել «Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին․․․» Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 11-Ա որոշման դեմ, խնդրելով բեկանել այն և ճանաչել անվավեր։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- «Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանի վարչական բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի ապրիլի 09-ին ժամը 11։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել «Հարժիր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Հարություն Իզմիրյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(690.22 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|