Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Լյուբա Ջահանի Ավագյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Լյուբա Ջահանի Ավագյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Հ․ Նադարյան 9 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0233-0208 կադաստրային ծածկագրով 1.065 հա անջրդի վարելահողը, 05-002-0240-0014 կադաստրային ծածկագրով 0.278 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0140 կադաստրային ծածկագրով 1.202 հա խոտհարքը, 05-002-0083-0002 կադաստրային ծածկագրով 0.2276 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 8333 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 12:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լյուբա Ավագյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|