|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2024 թվականի N 1114-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.06.2024թ. N 2/փ-259 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 12.09.2024թ. N 95-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-002-0050-0004 կադաստրային ծածկագրով 0․0009 հա բնակավայրի այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|