Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.06.2024թ. N 2/փ 259 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
•Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ա/ 05-002-0050-0004 կադաստրային ծածկագրով 0․0009 հա բնակավայրի այլ հողերից փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|