Այսօր: Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 298
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 նոյեմբերի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայությունից Ճամբարակի համայնքապետարան ստացված 15․09․2026թ․ թիվ Ե/3/2753-26 գրության  համաձայն  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում իրավախախտման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 07․09․2026թ․ կազմված թիվ 040226414 արձանագրությամբ X(40․4617490) և Y(45.4187980) կորդինատներով տարածքում (Ճամբարակ համայնքի վարչական տարածքի ափամերձ հատվածում) հայտնաբերվել է Գարիկ Սուրենի Նալբանդյանի կողմից ինքնակամ կառուցված թվով 2 հատ փայտե զրուցարաններ, 1 հատ փայտե հարթակ,  3 հատ մետաղյա վագոններ, 2 հատ մետաղյա վագոն տնակներ, 2 հատ մետաղյա զրուցարաններ, 2 հատ երկհարկանի քարե շինություններ, 1 հատ քարե հիմքով զուգարան, 1 հատ երկհարկնի փայե զրուցարան, 1 հատ քարե հիմքով բեմահարթակ և 1 հատ կից հարթակով շինություն։
Կից ներկայացվել է էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 07․09․2026թ․ կազմված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 040226414 արձանագրությունը, ինքնակամ շինության լուսանկարները և կառուցապատման իրավունքի թիվ 728 և կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրերը։
26․04․2007թ․ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացւի Աշոտ Ռաֆիկի Հակոբյանի միջև կնքված թիվ 728 պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող 30000 քմ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է վերջինիս։
02․07․2026թ․ Աշոտ Ռաֆիկի Հակոբյանի կողմից նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը վաճառել է Գարիկ Սուրենի Նալբանդյանին։
Փաստի առթիվ 18․09․2026թ․ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 1225-Ա վարչական վարույթը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․ սեպտեմբերի 28-ին ժամը 1230-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Գարիկ Սուրենի Նալբանդյանին։
Գարիկ Սուրենի Նալբանդյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
20․10․2026թ․ վարչական վարույթի լսումներն իրականացվել են Գարիկ Նալբանդյանի բացակայությամբ:
ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայությունից Ճամբարակի համայնքապետարան ստացված 18․09․2026թ․ թիվ Ե/5/2823-26 գրության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում իրավախախտման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 28․08․2026թ․ կազմված թիվ 040226421 արձանագրությամբ X(40․4614790) և Y(45.4187980) կորդինատներով տարածքում (Ճամբարակ համայնքի վարչական տարածքի ափամերձ հատվածում) հայտնաբերվել է Գարիկ Սուրենի Նալբանդյանի կողմից ինքնակամ կառուցված թվով 2 հատ քարե սանհանգույցներ,  2 հատ երկհարկանի քարե շինություններ, 2 հատ կիսակառույց բետոնյա շինություններ, 4 հատ երկաթյա վագոն տնակներ և 4 հատ բետոնի հիմքով երկաթե զրուցարաններ։
Կից ներկայացվել է էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 28․08․2026թ․ կազմված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 040226421 արձանագրությունը, ինքնակամ շինության լուսանկարը և կառուցապատման իրավունքի թիվ 728 և կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրերը։
26․04․2007թ․ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացւի Աշոտ Ռաֆիկի Հակոբյանի միջև կնքված թիվ 728 պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող 30000 քմ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է վերջինիս։
02․07․2026թ․ Աշոտ Ռաֆիկի Հակոբյանի կողմից նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը վաճառել է Գարիկ Սուրենի Նալբանդյանին։
Փաստի առթիվ 08․10․2026թ․  Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 1311-Ա վարչական վարույթը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․ հոկտեմբերի 20-ին ժամը 14։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Գարիկ Սուրենի Նալբանդյանին։
Գարիկ Սուրենի Նալբանդյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 20․10․2026թ․ վարչական վարույթի լսումներն իրականացվել են Գարիկ Նալբանդյանի բացակայությամբ:
06․11․2026թ․ թիվ 1311-Ա վարչական վարույթով համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 1450-Ա որոշումը՝  ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին։

2. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Փաստացի վերը նշված երկու արձանագրությունների դեպքերով տարածքի կոորդինատները և կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 728 պայմանագրը, ինչպես նաև կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրի պատճեները համընկնում են, իսկ արձանագրությունների բովանդակությունները և լուսանկարները չեն համընկնում, որի կապակցությամբ գրություն է ուղարկվել ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայություն ճշգրված տեղեկատվություն տրամադրելու հմար։
Ի պատասխան նշված գրությն ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայությունից պատասխանվել է, որ անհրաժեշտ է հիմք ընդունել 28․08․2026թ․ կազմված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 040226421 արձանագրությունը, իսկ 07․09․2026թ․ կազմված թիվ 040226414 արձանագրությունը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ  հոդվածի 2-րդ մասի
բ) կետի համաձայն՝ Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Տվյալ դեպքում նույն իրավախախտման վերաբերյալ առկա է տարբեր արձանագրություններ, որոնցից  28․08․2026թ․ կազմված թիվ 040226421 արձանագրության վերաբերյալ վարչական վարույթը ավարտվել է 06․11․2026թ․ թիվ 1450-Ա որոշման կայացմամբ՝  ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին, իսկ 07․09․2026թ․ կազմված թիվ 040226414 արձանագրության հիման վրա 18․09․2026թ․ հարուցված թիվ 1225-Ա վարչական վարույթը անհրաժեշտ է կարճել՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

  1. ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայության 07․09․2026թ․ կազմված թիվ 040226414 արձանագրության հիման վրա 18․09․2026թ․ հարուցված թիվ 1225-Ա վարչական վարույթը կարճել՝ օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով:
  2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  3. Կայացված որոշման օրինակները ուղարկել Գարիկ Սուրենի Նալբանդյանին և ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայություն:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner