Հիմք ընդունելով ՀՀ«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածը և ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ. N510-Ն օրենքով՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ /2023XVDG6E/ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի 2-րդ փողոցի տուն 57 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.22 հա հողամասին կից 0.08949 հա հաղամասը տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Ալբերտ Ջավատի Խառատյանի կողմից տրված դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Ալբերտ Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ-ի թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- Ալբերտ Ջավատի Խառատյանին՝ ծնված 27.09.1947թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.12 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.20949հա: Հողամասի վրա կառուցված երկհարկանի 1-ին հարկի 120.8 քմ ներքին մակերեսով և 2-րդ հարկի 114.2 քմ ներքին մակերեսով առանձնատունը, 21.1 քմ ընդհանուր մակերեսով բաց պատշգամբները և 2,5քմ մակերեսով աստիճանահարթակը, 33.6 քմ ներքին մակերեսով թիվ 2 անասնաշենքը., 9,5քմ ներքին մակերեսով թիվ 3 անասնաշենքը.,90,2քմ ներքին մակերեսով թիվ 4 անասնաշենքը., 126.0 քմ մակերեսով 2009թ. ինքնակամ /2023XVDG6E/ կառուցված ծածկը., 44.47 քմ ներքին և 49.98 քմ արտաքին մակերեսով 2010թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Ալբերտ Խառատյանի օրինական սեփական գույք:
- Համայնքի կողմից Ալբերտ Խառատյանին սեփականության իրավունքով հատկացված 0.20949 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Ինքնակամ /2023XVDG6E/ կառուցված 175.98 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց արժեքը կազմում է 111 050/ հարյուրտսնմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամ, վճարել 900185061232 հաշվի համարին, համարել օրինական Ալբերտ Խառատյանի սեփական գույք:
- Անվավեր չանաչել համայնքապետարանի կողմից 05.11.2024թ. տրված թիվ 1315-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|