Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.05.2024թ. N 1/փ 224 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ա/ 05-074-0102-0008 կադաստրային ծածկագրով 0․00462 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը բ/ 05-074-0102-0009 կադաստրային ծածկագրով 0․00846 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը գ/ 05-074-0101-0194 կադաստրային ծածկագրով 0․01 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը դ/ 05-074-0101-0195 կադաստրային ծածկագրով 0․01145 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|