Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքում գտնվող, Մարգարիտա Հարությունյանին պատկանող 05-002-0101-0119-001-001 կադաստրային ծածկագրով Տիգրան Մեծի փողոց 13 շենք 47 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Ճամբարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, 13 շենք 47 ոչ բնակելի տարածք (62․7 քմ) և Ճամբարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, 13 շենք 47/1 ոչ բնակելի տարածք (25․4 քմ)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|