Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել ՀՀ ԿԿ-ի կողմից տրված թիվ 2132669 կառուցապատման իրավունքի վկայականով Զավեն Քեշիշյանին պատկանող 05-009-0600-0065 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով հողամասի մակերեսը, գծային չափերը և երկրաչափական պատկերը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 05-009-0600-0065 կադաստրային ծածկագրով գտնվող 1.0 հա մակերեսով հողամասի մակերեսի,գծային չափերի և երկրաչափական պատկերի փոփոխությունը ճանաչել օրինական համաձայն կատարված ուղղումների` հողամասի մակերեսը կազմում է 0.79646 հա, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից ներկայացրած չափագրման արդյունքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|