Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Զորայր Հրայրի Կարապետյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Զորայր Հրայրի Կարապետյանին /հաշվառված` Երևան, Արաբկիր, Երզնկյան փողոց, 4 շենք, բնակարան 11հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Աղբերք բնակավայրի 05-009-0112-0012 կադաստրային ծածկագրով 0.8 հա տնամերձը, 05-009-0112-0010 կադաստրային ծածկագրով 0.8 հա տնամերձը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝9676 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի օգոստոսի 18-ին ժամը 12:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Զորայր Կարապետյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|