Այսօր: Հինգշաբթի, 17 Ապրիլի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 ապրիլի 2025 թ.

ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հունվարի 22-ի «ԱԻ, ԲՊ և ՔՊ ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվալ ոլորտների հիմնահարցերով բնակչության  ուսուցման կարգը» սահմանելու մասին թիվ 46-ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով և Գեղարքունիքի մարզպետի 2025թ հունվարի 15-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025թ-ի հիմնական միջոցառումների պլանով.

            Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ՝

  1. Ս.թ ապրիլի 08-ին իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ»  թեմայով։
    Շտաբային ուսումնավարժության շտաբի պետ նշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին:
  2. ՇՈւ շտաբի պետին`
    - ՇՈՒ-ին ընդգրկել համայնքապետարանի անձնակազմին և ավագանու անդամներին:
    - Մինչև ս.թ  ապրիլի 07-ը մշակել ուսումնավարժության անցկացման մտահաղացումը և պլանը:
    -ՇՈՒ-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ճշգրտել համայնքի տարահանման պլանը և ստուգել նրանում նախատեսված միջոցառումների իրականացման հնարավորությունները:
    -Վարժանքի անցկացման հաջորդ օրը ինձ ներկայացնել միջոցառման ընթացքի գնահատականի, ինչպես նաև հայտնաբերված թերությունների մասին հաշվետվություն:
    -ՈՒսումնավարժության ամփոփումը անցկացնել ս.թ․ ապրիլի 09-ին ուսումնավարժության մասնակիցների ներկայությամբ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner