Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 103-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով. 

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

  1. Սեփկան եկամուտների «Համատեղ սեփականություն համարվող գյուղ. նշանակության հողերի վարձավճարներ» /900185061117/ հաշվի պլանը նվազեցնել 6 000,0 հազ. դամով, միաժամանակ «Համ. բյուջ. մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» /900185061083/ հաշվի պլանը ավելացնել 6 000,0 հազ. դամով: 
  2. ՀՀ կառավարության 15/07/2021թ. թիվ 1169-Ն և 28/12/2023թ. թիվ 2323-Ն որոշումների համաձայն դրամաշնորհի տեսքով Ճամբարակ համայնքի Մանկապարտեզներ հաճախող զինծառայողների երեխաների /թվով 75/ ծնողվճարների գումարի չափով /2328 հազ. դրամ/ նվազեցնել մանկապարտեզների կողմից հավաքագրումների պլանը, միաժամանակ ավելացնել «Համ. բյուջ. մուտքագրման ենթակակ այլ եկամուտներ» /900185061083/  հաշվի  պլանը՝  2328 հազ. դրամով:
  3. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 990 հազ. դրամ հատկացում՝  «Ճամբարակ համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» և «Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին՝ շենք-շինությունների ընթացիկ նորոգման և վարչական սարքավորումների ձեռքբերման նխատակով, միաժամանակ հաստատել վերոնշյալ ՀՈԱԿ-ների տարեկան ֆինանսավորման նախահաշիվների փոփոխությունները՝ ավելացնելով համապատասխանաբար 700 հազ և 290 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:
  4. Հրազդանի ցեմենտի գործարանի կողմից /պայմանագրի համաձայն/ որպես հանքի շահագործումից առաջացած վնասի փոխհատուցում և վարձակալության վճար Արտանիշ բնակավայրին տրամադրված ցեմենտի իրացումից ստացված և Արտանիշ բնակավայրի հաշվին հաշվեգրվող հասույթը ուղղել Արտանիշ բնակավայրի բնակիչների անշարժ գույքի հարկի պարտավորություննրի և Հրազդանի ցեմենտի գործարանի վարձակալության պարտավորության մարմանը:
  5. Վարչական իրավախախտումների համար տուգանքներ թիվ 900185061356 հաշվի պլանը նվազեցնել 2000 հազ. դրամով, միաժամանակ ավելացնել 900185062057 հաշվի պլանը 2000 հազ. դրամով:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner