Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Տիգրան Գառնիկի Հայրապետյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Տիգրան Գառնիկի Հայրապետյանին /հաշվառված` Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 52/1 շենք, 8 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0223-0301 կադաստրային ծածկագրով 0.0573 հա անջրդի վարելհողը, 05-002-0222-0007 կադաստրային ծածկագրով 0.3628 հա անջրդի վարելհողը, 05-002-0222-0006 կադաստրային ծածկագրով 0.366 հա անջրդի վարելհողը, 05-002-0223-0111 կադաստրային ծածկագրով 0.4061 հա խոտհարքը, 05-002-0223-0013 կադաստրային ծածկագրով 0.2133 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 16137 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 09:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Տիգրան Հայրապետյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|