Ղեկավարվելով«Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով., «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով., ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 4-րդ փողոց տուն 22 հասցեում 05-074-0003-0024 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.273հա հողամասին կից 0.07025 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-074-0003-0024 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Գայանե Գագիկի Խաչատրյանի՝ ծնված 12.05.1993թ. սեփականության իրավունքը 0.2730հա տնամերձ հողամասին կից 0.07025հա հողամասի նկատմամբ և հողամասի վրա 1969թ. կառուցված երկհարկանի 53.81քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,59.47քմ ներքին մակերեսով բնակելի տուն 2-րդ հարկը,92.6քմ ներքին ընդհանուր մակերեսով հացատուն-գոմը,13.16քմ մակերեսով պարիսպը, ինչպես նաև քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված 64.74քմ ընդհանուր աարտաքին մակերեսով բնակելի տունը,32.0քմ մակերեսով ծածկը և 24.68քմ մակերեսով հարթակը, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գայանե Խաչատրյանի օրինական սեփական գույք:
- Գայանե Խաչատրյանը պարտավոր է 121.42քմ ընդհանուր մակերեսով կառուցված ինքնակամ շինությունների համար, որի արժեքը կազմում է 124 900/հարյուր գսանչորս հազար ինը հարյուր/ՀՀ դրամ համայնքի բյուջե վճարել 900185061158 հաշվի համարին:
- Համայնքի կողմից Գայանե Խաչատրյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.34325հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|