Այսօր: Ուրբաթ, 3 Հուլիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 537
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2026 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով 8,5 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է։
Նշված անշարժ գույքը գրանցված է ԱԲԳԱՐ ՍՊԸ-ի անվամբ համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14122007թտրված թիվ 2132188 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի։
ԱԲԳԱՐ ՍՊԸ-ն ԵԿԴ/0224/04/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2016թ․ վճռով ճանաչվել է սնանկ։
Նույն դատարանի 03․05․2017թ․ թիվ  ԵԿԴ/0224/04/16 որոշման համաձայն 12․06․2020թ․ կայացված 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով 8,5 հա հողամասի /գույքի/ աճուրդով 8000574 ՀՀ դրամով վաճառվել է ֆիզիկական անձ հանդիսացող՝  Մանուշակ Արմենակի Մելիքյանին /հաշվառված` քԵրևան, Մալաթիա-Սեբասիա համայնք, Օգանովի փողոց, 17-րդշենք, բն14 հասցեում/։
Առուվաճառքի վերաբերյալ կազմվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը 06․07․2020թ․ վավերացվել է նոտարական կարգով (նոտարական ակտի կոդը՝ 779-20200706-125-4609197, գաղտնագիրը՝ WWS3HW):
Պայմանագրի կողմեր են հանդիսացել մի կողմից ԱԲԳԱՐ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյանը, որպես վաճառող և մյուս կողմից Մանուշակ Արմենակի Մելիքյանի ներկայացուցիչ՝ Վահե Վաղարշակի Սաղաթելյանը, որպես գնորդ։
Մանուշակ Մելիքյանի ներկայացուցիչ՝ Վահե Սաղաթելյանի կողմից առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը սահմանված ժամկետում՝ 24․07․2020թ․ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտե անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով, սակայն «Գույքի նկամամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերով հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է, քանի որ չի ներկայացվել համապատասխան հասցեի որոշում, ինչպես նաև հողամասի մի մասը Սևան ազգային պարկի տարածքում ընդգրկված չլինելու մասին համապատասխան համաձայնություն։
Մանուշակ Մելիքյանի կողմից մինչև օրս միջոցներ չեն ձեռնարկվել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով նշված թերությունները վերացնելու համար։
Մանուշակ Մելիքյանը  փաստացի հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2026 թվականի հունիսի 2-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգից ձեռք բերված տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով 8,5 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողը նոտարական կարգով վավերացված իրավական ակտի (պայմանագրի) համաձայն փասացի հանդիսանում է  Մանուշակ Արմենակի Մելիքյանին սեփականությունը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը 2021-2025թ. ներառյալ  կազմում է 1891383 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 1447380 ՀՀ դրամ, տույժ` 444003 ՀՀ դրամ։ Մասնավորապես՝

2021թ․  ապառք` 168300ՀՀ դրամ, տույժ` 49144 ՀՀ դրամ,
2022թ․ ապառք` 201960ՀՀ դրամ, տույժ` 58972 ՀՀ դրամ,
2023թ ապառք` 235620ՀՀ դրամ, տույժ` 88717 ՀՀ դրամ,
2024թ ապառք` 336600ՀՀ դրամ, տույժ` 145495 ՀՀ դրամ,
2025թ ապառք` 504900ՀՀ դրամ, տույժ` 101675 ՀՀ դրամ,

(Ըստ տարիների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի հունիսի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Մանուշակ Մելիքյանին
 /հիմք՝ծանուցագիրը/:
Վարչականվարույթի լսումներին ներկայացել  է Մանուշակ Մելիքյանի լիազոր ներկայացուցիչ՝ Սպարտակ Առաքելյանը և ներկայացրել Մանուշակ Մելիքյանի ստորագրությամբ գրավոր առարկություն այն մասին, որ 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով հողամասի նկամամբ սեփականության իրավունքն իր անվամբ գրանցում չի ստացել։ Նշել է, որ  ՀՀ կադաստրի կոմիտեի 29․07․2020թ․  «Գույքի նկամամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով հողամասի նկամամբ սեփականության իրավունքի մերժվել է, համապատասխան որոշում ներկայացնելու և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի կողմից համաձայնություն ներկայացնելու հիմքով։ Նշված որոշմամբ հաստատված է, որ 5,141 հա հողամասը ընդգրկված է Սևան ազգային պարկի տարածքում։
Բացի այդ նշել է, որ նշված անշարժ գույքը սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ դեռևս պատկանում է ԱԲԳԱՐ ՍՊԸ-ին։ ԱԲԳԱՐ ՍՊԸ-ն ԵԿԴ/0224/04/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռովճանաչվելէսնանկ, սակայն սնանկության վարույթը դեռևս չի ավարտվել։
Այնուհետև հղում է կատարվել ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի, ՀՀ հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի և 231-րդ հոդվածի  դրույթներին։
Նշել է նաև, որ 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով հողամասի նկամամբ Մանուշակ Մելիքյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին որևէ վճիռ, դատավճիռ կամ այլ իրավական ակտ առկա չէ։ Խնդրել է չեղարկել իր նկատմամբ հարկային պարտավորությունը և կարճել 02․06․2026թ․ թիվ 598-Ա որոշման հիման վրա հարուցված վարչական վարույթը։
Ներկայացուցիչ Սպարտակ Առաքելյանը պնդեց նշված առարկությունը, խնդրեց վարույթը կարճել և հարկային պարտավորությունը Մանուշակ Մելիքյանի վերաբերյալ չկիրառել, հաշվի առնելով, որ նշված հողամասը դեռևս ՀՀ կադաստրի կոմիտեում չի գրանցվել Մանուշակ Մելիքյանի անվամբ։ Միաժամանակ ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված գրությունը գրանցումը կասեցնելու մասին։

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
Այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ նոտարական վավերացմամբ առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է ձեռք բերողը։
Իսկ դրանց վերաբերյալ հաշվառման տվյալները ՀՀ կադաստրի կոմիտեն  փոխանցում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:
ՀՀ հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
ՀՀ հարկային օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Անշարժ գույքի հարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝
Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից` եթե հարկման օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա նոր սեփականատիրոջն են անցնում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց.
Երևան քաղաքի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03052017թթիվ  ԵԿԴ/0224/04/16 որոշմանհամաձայն 12062020թ աճուրդային կարգով վաճառվել է 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով 8,5 հա հողամասը, որը 8000574 ՀՀ դրամով գնել է ֆիզիկական անձ հանդիսացող՝  Մանուշակ Արմենակի Մելիքյանը։
Աճուրդի հիման վրա կազմվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը 06072020թվավերացվել է նոտարական կարգով (նոտարական ակտի կոդը՝ 779-20200706-125-4609197, գաղտնագիրը՝ WWS3HW):
Պայմանագրի կողմեր են հանդիսացել մի կողմից ԱԲԳԱՐ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյանը, որպես վաճառող և մյուս կողմից Մանուշակ Արմենակի Մելիքյանը, որպես գնորդ։
Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 36․1-րդ հոդվածի համաձայն՝
1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքով կայացվող որոշումը, գործարքը, գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը նոտարական ակտեր են:
2. Նոտարական ակտը պետք է բովանդակի`
1) նոտարական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը.
3) փաստաթղթի նույնականացումը հաստատող անհատական գաղտնագիրը, որի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի պաշտոնական կայքում (www.e-notary.am).
4) նոտարի ստորագրությունը և կնիքը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը.
5) առկայության դեպքում՝ պետական տուրքի և նոտարի մատուցած ծառայությունների վճարի չափը.
6) օրենքով սահմանված այլ պարտադիր պայմաններ:
Այսինքն, անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ 06072020թ  նոտարականկարգով վավերացված պայմանագիրը (նոտարական ակտի կոդը՝ 779-20200706-125-4609197, գաղտնագիրը՝ WWS3HW) նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն հանդիսանում է անհատական իրավական ակտ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձանց՝ վաճառողին և գնորդին։
Տվյալ դեպքում Մանուշակ Մելիքյանը օրենքի ուժով  փաստացի հանդիսանում է 05-074-0122-0002 կադաստրային ծածկագրով 8,5 հա հողամասի սեփականատեր և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ։
Հաշվի առնելով, որ Մանուշակ Մելիքյանը  անշարժ գույքը ձեռք է բերել իրավական ակտի (նոարական ակտի) հիման վրա, ուստի անկախ ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի  1-ին և 2-րդ մասերի դրույթներից նրան են անցնում նշված իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունները:  
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 1-ին մասով,  ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ, 225-րդ, 231-րդ, 232-րդ, 236-րդ, 401-րդ հոդվածներով, Նորմաիվ իրավական ակտերի մասին ՀՀ պրենքի 2-րդ հոդվածով, Նոտարիատի մասին ՀՀ օրենքի 361-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ու Մ ԵՄ՝

 

  1. Մանուշակ Արմենակի Մելիքյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 1891383 ՀՀ դրամ /մեկ միլիոն ութ հարյուր ինսունմեկ հազար երեք հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը:
  2. Գումարը վճարել Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185001576 հաշվեհամարին:
  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
  4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner