Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 08․07․2008թ․ թիվ 166-Ն օրենքի 24/4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և ՀՀ ներքին գործերի նախարարի գրությունները.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության /տեղաշարժման/ միջոցներով երթևեկության թույլատրվող վայրեր համարել Ճամբարակ համայնքի հանրային, ընդհանուր օգտագործման վայրերը։
- Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության /տեղաշարժման/ միջոցներով երթևեկության արգելվող վայրեր համարել հետիոտնային անցումները և բնակավայրերից դուրս ճանապարհները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|