Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Դավիթ Պողոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Դավիթ Լևոնի Պողոսյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Դպրաբակ բնակավայր, 7-րդ փ., 13-րդ տուն հասցեում/ կողմից կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող VAZ 21011 մակնիշի 34 AQ 927 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 90929 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11։15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Դավիթ Պողոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|