Ղեկավարելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 05-002-0050-0012 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0025 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել «ՀԷՑ» ՓԲԸ-ին՝ «Ամբար» Ճամբարակի համայնքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող ալրաղացը սնուցող ենթակայան կառուցելու նպատակով:
- Վաճառքի գին սահմանել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 19․01․2024 թվականի 14-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|