Այսօր: Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հոկտեմբերի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

ՀՀ ՇՄՆ պարեկային ծառայությունից Ճամբարակի համայնքապետարան ստացված 18․09․2026թ․ թիվ Ե/5/2824-26 գրության  համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում իրավախախտման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ»  15․08․2026թ․ կազմված թիվ 040226375 արձանագրությամբ X(40․499703) և Y(45.279459) կորդինատներով տարածքում (Ճամբարակ համայնքի վարչական տարածքի ափամերձ հատվածում) հայտնաբերվել է Հրայր Գարեգինի Յագուբյանի կողմից ինքնակամ կառուցված 1 հատ քարե շինություն և մետաղյա ցանկապատ։  
17․12․2010թ․ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացւի Գարեգին Խոսրովի Յագուբյանի միջև կնքված թիվ 1466-010/182 պայմանագրով պետական սեփականություն հանդիսացող 24200 քմ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է վերջինիս։ 
16․08․2017թ․ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր է ստացել Էմմա Յագուբյանը, որն էլ 14․04․2023թ․ նվիրաբերել է Հրայր գարեգինի Յագուբյանին։
Կից ներկայացվել է էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 15․08․2026թ․կազմված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում  «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 040226375 արձանագրությունը, ինքնակամ շինության լուսանկարը և կառուցապատման իրավունքի թիվ պայմանագրերը։
Փաստի առթիվ 18․09․2026թ․Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 1226-Ա վարչական վարույթը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․ սեպտեմբերի 28-ին ժամը 14։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Հրայր Գարեգինի Յագուբյանին։
Հրայր Յագուբյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 28․09․2026թ․վարչական վարույթի լսումներն իրականացվել են Հրայր Յագուբյանի բացակայությամբ:

 

 2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) (կոորդինաներ՝ X(40․499703) և Y(45.279459)) հայտնաբերված Հրայր Յագուբյանի կողմից ինքնակամ կառուցված թվով 1 հատ քարե շինությունը և մետաղյա ցանկապատը հանդիսանում է ինքնակամ կառույց, որով զբաղեցված է պետական սեփականություն հանդիսացող անտառով։
բ. վերոնշյալ ինքնակամ տեղադրված շինությունովփաստացիծանրաբեռնված է պետականսեփականությունհանդիսացողհողամասը, հողամասի նպատակային նշանակությունը` բնության հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված։

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2-4 կետերի համաձայն` 
2.
«Սևան»ազգայինպարկըհանրապետականնշանակության` բնությանհատուկպահպանվողտարածքէ:
Համաձայնքաղաքացիականօրենսգրքի 188-րդհոդվածի 1-ինմասի՝ինքնակամկառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն`
Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
(…),
2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված հողեր.
(…),
4)  զբաղեցվածենպետականսեփականությունհանդիսացողանտառով:
(…)։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Հաշվի առնելով, որ նշված հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն, հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, գտնվում է անտառածածկ հատվածում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` բնության հատուկ պահպանվող տարածքների հողեր են, ինչպես նաև զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով, ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) Հրայր Յագուբյանի  կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ քարե շինությունը և մետաղյա ցանկապատը ենթակա չեն օրինականացման, այլ ենթակա են քանդման (ապամոնտաժման):
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մնասի համաձայն`  Համայնքիղեկավարըկանխարգելում, կասեցնումևվերացնումէապօրինիհողօգտագործումըհամայնքիվարչականսահմաններում, օրենքովսահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն`
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Նկատի ունենալով, որ իրավախախտումը կատարվել է նախորդ տարիների ընթացքում, ինքնակամ կառույցը գտնվում է անմիջապես մայրուղու եզրին տեսանելի վայրում, ուստի այն հնարավոր էր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, այսինքն տվյալ դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի դրույթները․

 

ՈՐՈՇԵՑ Ի՝

 

  1. ԱպամոնտաժելՀՀԳեղարքունիքիմարզիՃամբարակհամայնքիվարչականսահմաններում՝«Սևանազգայինպարկ»ՊՈԱԿ-իտարածքում (կոորդինաներ՝X(40․499703) և Y(45.279459)) հայտնաբերված Հրայր Գարեգինի Յագուբյանի  կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ քարե շինությունը և մետաղյա ցանկապատըև անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
  2. ԱպամոնտաժումըիրականացնելՃամբարակիհամայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
  3. Հրայր Գարեգինի Յագուբյանին  ազատել վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:
  4. Որոշումըկարողէվարչականկարգովբողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամդատականկարգովՀայաստանիՀանրապետությանվարչականդատարան՝դրաուժիմեջմտնելուօրվանիցերկամսյաժամկետում:
  5. ԿայացվածորոշմանօրինակներըուղարկելՀրայր Գարեգինի Յագուբյանինև «Սևան»ազգայինպարկ»ՊՈԱԿ-իտնօրենին:
  6. Սույնորոշումնուժիմեջէմտնում իրազեկման պահից: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner