Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակի 05-002-0045-0011 կադաստրային ծածկագրով 0․10082 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Սամվել Սևանյանին, ընդլայնման եղանակով՝հիմք ընդունելով քաղաքացու դիմումը։
- Սամվել Սևանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 340000/երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|