Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության 14․08․2026թ․ թիվ Ե/4/2219-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (Ճամբարակ համայնքի վարչական տարածքի ափամերձ հատվածում, կորդինատներ՝ X(40․480688) և Y(45.279977)) ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անհատ անձանց կողմից թվով 3 հատ մետաղյա տնակների, 2 հատ մետաղյա զրուցարանների, 1 հատ փայտյա զրուցարանի և 1 հատ փայտյա սանհանգույցի ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
|