Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ Քաղաքացի Արթուր Պապիկի Հովհաննիսյանի /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Ջիլ բնակավայր, 7-րդ փ., 10-րդ տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ թիվ 1473948,1473947,20042012-05-0106,1473946 վկայականների համաձայն համապատասխանաբար 0․0402 հա, 0․072 հա, 0․1987 հա, 0․0302 հա բնակելի կառուցապատման հողերի,թիվ թիվ 1473949,1473950,1474098 վկայականների համաձայն համապատասխանաբար  0․5655 հա,0․1822 հա, 0․5097 հա վարելահողերի, թիվ 18052020-05-0018 վկայականի համաձայն համապատասխանաբար 0․1568 հա հասարակական կառուցապատման հողի համար ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտներ են։ Արթուր Պապիկի Հովհաննիսյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում                                 գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. 2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգի տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի կողմից սեփականության իրավունքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ թիվ 1473948,1473947,20042012-05-0106,1473946 վկայականների համաձայն համապատասխանաբար 0․0402 հա, 0․072 հա, 0․1987 հա, 0․0302 հա բնակելի կառուցապատման հողերի,թիվ թիվ 1473949,1473950,1474098 վկայականների համաձայն համապատասխանաբար  0․5655 հա,0․1822 հա, 0․5097 հա վարելահողերի, թիվ 18052020-05-0018 վկայականի համաձայն համապատասխանաբար 0․1568 հա հասարակական կառուցապատման հողը հանդիսանում են Արթուր Պապիկի Հովհաննիսյանի սեփականությունը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 140976 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 97135 ՀՀ դրամ, տույժ` 43841 ՀՀ դրամ: 2024 թվականի սեպտեմբերի 11-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արթուր Պապիկի Հովհաննիսյանին /հիմք՝ ծանուցագիր/: 26.09.2024 թվականին Արթուր Պապիկի Հովհաննիսյանը չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 26.09.2024 թվականին վարչական վարույթի լսումներն իրականացվել է Արթուր Հովհաննիսյանի բացակայությամբ: Արթուր Պապիկի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի վճարման 2008-2024 թվականի պարտավորությունը, որը 02.10.2024թ.-ի դրությամբ կազմում է 140976 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 97135 ՀՀ դրամ, տույժ` 43841  ՀՀ դրամ: 3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ (…): Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորություններ 3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը. 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ և 225-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով և 236-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով. Ո Ր Ո Շ Ու Մ    Ե Մ ՝

1.Արթուր Պապիկի Հովհաննիսյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 140976 ՀՀ դրամ /մեկ հարյուր քառասուն հազար ինը հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը: 2.Գումարը՝ 37779 ՀՀ դրամը  ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185001543 հաշվեհամարին,իսկ 103197 ՀՀ դրամը 900185062016 հաշվեհամարին: 3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում: 4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում: 5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը: 6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner