Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 24.10.2024 թվականի N 105-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 14.03.2025 թվականի N 28 կարգադրությունը.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ`

  1. Համաձայն մրցութային հանձնաժողովի N 01 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 05-074-0103-0003 կադաստրային ծածկագրով 5.5 հա վարելահողի վարձակալական մրցույթի հաղթող ճանաչել Վահագ Առաքելյանին և կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2025 թվականից 2050 թվականը:
    Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է` 5.527.500 ՀՀ դրամ:
    Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 45.500 ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի տարեկան հողի հարկի 137%-ը: Տարեկան հողի հարկը կազմում է 33.165 ՀՀ դրամ:
    Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։
    Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
    Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը: 
    Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության:
    Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:

  2. Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ (900185065027) հաշվեհամարին:

  3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner