|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 ապրիլի 2026 թվականի N 499-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 01․04․2026թ․ թիվ Ե/3/712-26 գրությունը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 22․04․2026թ․ թիվ 19-795 և 27․04․2026թ․ թիվ 19-804 գրությունները՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Սերգեյ Աֆյանի կողմից դեռևս 19․10․2004թ․ վարձակալած հողամասում հայտնաբերված թվով 1 հատ քարե հիքով երկաթե վագոն տնակի, 1 հատ մեաղական զրուցարանի, 1 հատ քարե սանհանգույցի, մեկ հատ մետաղական դարպասի և մետաղական ցանկապատի ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մայիսի 13-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Սերգեյ Աֆյանի իրավահաջոր՝ Էդգար Աֆյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|