Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35-րդ կետի <դ> ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 07.10.2022թ. թիվ 234-Ա որոշումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N 14112022-05-0023/ 05-002-0101-0111 կադաստրային ծածկագրով 0.002376 հա հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 17.70 քմ ներքին և 23.76 քմ արտաքին մակերեսով նկուղային հարկը, 20.30 քմ ներքին և 23.76 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքով օտարել Աիդա Ստեփանյանին:
- Քաղաքացի Աիդա Սոկրատի Ստեփանյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ: Շինության /ավտոտնակի/ համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 35400 /երեսունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|