Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 16-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող, 05-074-0117-0041 կադաստրային ծածկագրով 7.32674 հա հատուկ պահպանվող տարածք՝ հանգստի համար նախատեսված հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 58.030.000,0 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|