1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից Ճամբարակի համայնքապետարան 23․03․2026թ․ստացվել է թիվ 19-678 գրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման ընթացքում Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) հայտնաբերել են իրավախախման դեպք։ Մասնավորապես ներկայացված զեկուցագրի համաձայն Շողակաթ-Դրախտիկ բնակավայրերի հատվածում հայտնաբերվել են քոթեջատիպ երեք հատ քարե տնակներ՝ ցեմենտ-ավազով երեսապատած, երկու հատ քարե սանհանգույց, մեկ հատ երկհարկանի փայտե տնակ, քարից շարված կիսակառույց, յոթ հատ փայտե տնակներ, երկու հատ մետաղյա վագոն տնակներ, չորս հատ փայտե զրուցարաններ, որոնք ապօրինի կերպով շահագործվում են «Գնդլիկ Բոքոնիկ» կազմակերպության կողմից:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից Ճամբարակի համայնքապետարան 22․04.2026թ ստացվել է լրացուցիչ թիվ 19-796 գրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում «Գնդլիկ Բոքոնիկ» կազմակերպության հետ կնքված պայմանագիր առկա չէ: Սակայն ներկայացվել է ժամկետանց պայմանագիր կնքված 23.05.2002 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Գնդլիկ Բոքոնիկ» ՍՊԸ-ի միջև, որը կնքվել է հինգ տարի ժամանակով և պետական գրանցում չի ստացել:
25.03.2026թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից Ե/3/651-26 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն Ճամբարակ համայնքի վարչական տարածքի սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի տարածքում Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում նախկինում «Գնդլիկ Բոքոնիկ» կազմակերպությանը հատկացված հողամասում հայտնաբերվել է ինքնակամ կառուցված երեք հատ փայտե տնակներ, երկու հատ քարե սանհանգույցներ, մեկ հատ երկհարկանի փայտե տնակ, վեց հատ փայտե տնակներ, երկու հատ մետաղյա վագոն տնակներ, չորս հատ փայտե զրուցարաններ, իսկ քարից շարված կիսակառույցը ապամոնտաժվել է, որի վերաբերյալ 23..03.2026 թվականին կազմվել է «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 04022668 արձանագրությունը։
Բացի այդ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 28.04․2026թ․ստացվել է նույնաբովանդակ գրություն։
Փաստի առթիվ 27․04․2026թ․ հարուցվել է վարչական վարույթ։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ․մայիսի 13-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Գնդլիկ Բոքոնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ Կարեն Սիմիկյանին, ով փաստացի շահագործում է նշված հողամասը:
Կարեն Սիմիկյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին և ներկայացրել գրավոր դիրքորոշում այն մասին, որ «Գնդլիկ Բոքոնիկ» ՍՊԸ-ի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև դեռևս 23.05.2002 թվականին կնքել է 5000 քմ հողաասի վարձակալության պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով, որի ընթացքում կառուցվել են նշված շինությունները: Ներկայումս «Գնդլիկ Բոքոնիկ» ՍՊԸ-ն նշված տարածքի հետ որևէ կապ չունի, այն անհատույց իրեն է հանձնել և ինքն է շահագործում: Փորձել է վարձակալության պայմանագիր կնքել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ, սակայն չի ստացվել: Նշված շինությունները կառուցվել են 2002-2005 թվականների ընթացքում, որի հետ ինքը որևէ կապ չունի: Խնդրել է ողջամիտ ժամկետ տրամադրել հողամասը վարձակալելու և ինքնակամ շինությունները օրինականացնելու համար:
2. Վարչականակտնընդունելուհամարհիմքհանդիսացողփաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) հայտնաբերված Կարեն Սիմիկյանի կողմից շահագործվող Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում առկա ինքնակամ կառուցված երեք հատ փայտե տնակները, երկու հատ քարե սանհանգույցները, մեկ հատ երկհարկանի փայտե տնակը, վեց հատ փայտե տնակները, երկու հատ մետաղյա վագոն տնակները, չորս հատ փայտե զրուցարանները հանդիսանում են ինքնակամ կառույցներ։
բ. Նշված ինքնակամ կառույցներով զբաղեցված է պետական սեփականություն հանդիսացող անտառով։
գ. կառուցված շինությունների վերաբերյալ առկա չէ համապատասխան շինարարական կամ տեղադրման թույլտվություն, ինչպես նաև քաղաքաշինական այլ փաստաթղթեր,
դ. վերոնշյալ ինքնակամ կառուցված շինություններով փաստացի ծանրաբեռնված է պետական սեփականություն հանդիսացող հողամասը, որի նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից.
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի 2-4 կետերիհամաձայն`
2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն`
Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
(…),
4) զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով:
(…)։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Հաշվի առնելով, որ նշված քարե շինությունը համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համարվում է ինքնակամ կառույց, այն կառուցվել է /տեղադրվել է/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, ինչպես նաև առանց թույլտվության, առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների պահպանման, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Բացի այդ նշված հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն, գտնվում է անտառածածկ հատվածում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով, ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) Կարեն Սիմիկյանիկողմից շահագործվող Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում կառուցած երեք հատ փայտե տնակները, երկու հատ քարե սանհանգույցները, մեկ հատ երկհարկանի փայտե տնակը, վեց հատ փայտե տնակները, երկու հատ մետաղյա վագոն տնակները, չորս հատ փայտե զրուցարանները ենթակա չեն օրինականացման, այլ ենթակա են քանդման (ապամոնտաժման):
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մնասի համաձայն` Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն`
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
(…):
Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Նկատի ունենալով, որ իրավախախտումը հայտնաբերելուց հետո անցել է առնվազն երկու ամիս, ինքնակամ կառույցը գտնվում է անմիջապես Ծովագյուղ-Շողակաթ մայրուղու եզրին տեսանելի վայրում, ուստի այն հնարավոր էր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, այսինքն տվյալ դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի տարածքում Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում Կարեն Սիմիկյանի կողմից շահագործվող ինքնակամ կառուցված երեք հատ փայտե տնակները, երկու հատ քարե սանհանգույցները, մեկ հատ երկհարկանի փայտե տնակը, վեց հատ փայտե տնակները, երկու հատ մետաղյա վագոն տնակները, չորս հատ փայտե զրուցարանները և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
- Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
- Ինքնակամ կառույց իրականացրած անձին ազատել վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու և անձի մահվան հիմքով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
- Կայացված որոշման օրինակը ուղարկել Կարեն Սիմիկյանին և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Կողմերին բացատրել, որ որոշումը կարող են վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: