Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով, ՀՀ«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածը և հիմք ընդունելով Ճամբարակի ավագանու 12.09.2024թ.թիվ 92-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Գ․Նժդեհի փող,103/3 հասցեում գտնվող/վկայական 23042024-05-0048/,05-002-0102-0060 կադաստրային ծածկագրով 0.00123 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 12.3քմ արտաքին մակերեսով մառանը վաճառել քաղաքացի Արթուր Դալլաքյանին:
- Քաղաքացի Արթուր Դալլաքյանը Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե՝900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել է 5000/հինգ հազար/ՀՀ դրամ/անդորագիրը կցված է գործերին/,իսկ շինության համար վարչական բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին պետք էր վճարել 18300/տասնութ հազար երեք հարյուր/ՀՀ դրամ,որից վճարել է 10000 /տասը հազար/ՀՀ դրամ 00185061232 հաշվեհամարին/անդորագգիրը կցված է գործերին/:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 27.06.2024թ.տրված 634-Ա որոշումը:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|