Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով.,«Հողային օրենսգրքի»64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով., ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Իլյիչ Ղուլյանին պատկանող Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 3-րդ փող. 60/1 հասցեում գտնվող 05-081-0158-0006 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում, կառույցը հանդիսանում է՝ մեկ հարկանի 93.93 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն., թիվ 10 սենյակում տեղադրված քանակով՝2/երկու/դուռ և 1/մեկ/պատուհան,ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների աշխատանքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իլյիչ Ղուլյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.048 հա հողամասում ինքնակամ կառուցված 90.18 քմ արտաքին մակերեսով շինությունը և 3.75 քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ ձևափոխած 2 դուռ և 1 պատուհանի աշխատանքները ճանաչել օրինական:
- Համաձայն սույն կարգի 13-րդ կետի ա) ենթակետի և սույն որոշման 4-րդ կետի՝ ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը, որի արժեքը կազմում է 65 760 /վաթսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, վճարվել է 900185061158 հաշվի համարին.,2 դուռ և 1 պատուհան,որի արժեքը կազմում է 6000/վեց/հազար դրամ վճարվել է 900185061158 հաշվի համարին՝համարել Իլյիչ Ղուլյանի սեփականություն:
- Պայմանով հատկացված 0,048հա հողամասը համարել Իլիչ Ղուլյանի սեփականութուն,որի համար 900185061034 հաշվի համարին վճարվել է 105 000 (հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ որպես հողի կադաստրային արժեք/վճարման հանձնարարական՝N18104/։
- Անվավեր ճանաչել Ճամբարակի համայնքապետարանի 08.05.2023թ.կողմից տրված թիվ 286-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
- Սույն որոշումն ուժի մեջ՝Իլիչ Գուրգենի Ղուլյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|