Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Նիկոլայ Թամրազյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Ծափաթաղ, 1-ին փողոց, թիվ 72 հասցեում գտնվող 05-048-0050-0005 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Նիկոլայ Թամրազյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026X3BHYM/ ինքնակամ կառուցված 23,36 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 23,4 քմ բաց պատշգամբը, 5,81 քմ աստիճանահարթակը, 61,81 քմ ծածկը և 60,9 քմ արտաքին մակերեսով զրուցարանը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը՝ 153․200 /մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին, համարել Նիկոլայ Թամրազյանի սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|