Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող, 05-074-0114-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 1.0 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 7.920.000 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|