Այսօր: Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2026 թ.

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Հասմիկ Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ա.Իսահակյան փող.10 հասցեում 05-002-0121-0007 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ /2023MJXQPY/ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Հասմիկ Սերյոժայի Մարտիրոսյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.132 հա տնամերձ հողամասում ինքնակամ/2023MJXQPY/ 2018 թվականին կառուցված 7.59 քմ արտաքին մակերեսով բնակելի տան կիսանկուղային հարկը,58.38քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,42.66 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը և 47.34քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը ճանաչել օրինական:
  2. Քաղաքացի Հասմիկ Մարտիրոսյանը պարտավոր է 155.97քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 115 900 /հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ, համարել օրինական Հասմիկ Սերյոժայի Մարտիրոսյանի սեփականություն:
  3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 
  4. Սույն որոշումն ուժի մեջ է՝Հասմիկ Մարտիրոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner