Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում գտնվող, Կամո Կիրակոսյանին պատկանող 05-081-0001-0022կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Վահան բնակավայր, 1-ին փողոց, 23 բնակելի տուն (0․04978 հա) և Վահան բնակավայր, 1-ին փողոց, 23/1 հողամաս (0․07419 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|