Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով Մարտիկ Քեշիշյանի դիմումը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
- Մարտիկ Քեշիշյանին տրամադրել Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների 21 հասցեում 05-002-0134-0003 կադաստրային ծածկագրով գտնվող անասնաֆերմայի և օժանդակ կառույցների շինարարական աշխատենքների կատարման շինարարության թույլտվություն:
- Մարտիկ Քեշիշյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Ճամբարակի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
- Մարտիկ Քեշիշյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում՝ կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվանն հաջորդող օրվանից:
|