|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 նոյեմբերի 2018 թվականի N 93 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16.12.2015 ԹՎԱԿԱՆԻ N 27 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հաշվի առնելով որ համայնքի ավագանին 16.12.2015 թվականի N 27 որոշմամբ թույլատրվել է ՙՙԱստղացոլք՚՚ ՀԿ-ին տրամադրել ք. Ճամբարակ Գետափնյա 37 հասցեում գտնվող շենքը 20 տարի անհատույց օգտագործելու նպատակով, սակայն մինչև օրս համայնքի ղեկավարի կողմից որոշում չի կայացվել, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պայմանագիր չի գրանցվել, նշված որոշման մեջ առկա չէ օգտագործման նպատակը և ներկայումս նպատակահարմար չէ նշված շենքը ՀԿ-ին անհատույց տրամադրելը, ուստի՝ համայնքի ավագանու 16.12.2015 թվականի N 27 որոշումը համարել ուժը կորցրած:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -7 ԳԵՎՈՐԳ ԱԴԱՄՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԲԱԲԱՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԴՈՒՄԱՆՅԱՆ ՄԱԿԻՉ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|