|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2025 թվականի N 336-Ա |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով՝ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 07․07․2022 թվականին հաստատված գլխավոր հատակագիծը և քաղաքացի Աթանես Սուրենի Մարգարյանի կողմից դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Աթանես Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 05-031-0037-0074 կադաստրային ծածկագրով 0․0309 հա հողամասը համապատասխանեցնել գլխավոր հատակագծին՝ որպես բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերի, իսկ շինության նպատակային նշանակութունը՝ փոխել որպես հյուրատուն և կատարել պետական գրանցում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|