Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 2-րդ ենթակետով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված Ճամբարակ քաղաքի «Ճամբարակ-1» հասցեում գտնվող զորամասի (հողամասի ծածկագիր՝ 05-002-0137-0002) զբաղեցրած փաստացի սահմանների ճշտման և 05-002-0262-0002 կադաստարյին ծածկագրով հողամասը համայնքային սեփականություն չհանդիսանալու և համայնքային սեփականության ցանկից հանելու վերաբերյալ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|