Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը «ՌԵԶԻԴԵՆՍԻՍ ԸԹ ԿԱՍԿԱԴ» ՍՊԸ-ի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի «ՌԵԶԻԴԵՆՍԻՍ ԸԹ ԿԱՍԿԱԴ» ՍՊԸ-ին /հաշվառված` Երևան, Մաշտոցի պողոտա 39/12, 15Ա հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0124-0003 կադաստրային ծածկագրով 2․5 հա հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝123344 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 14:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել «ՌԵԶԻԴԵՆՍԻՍ ԸԹ ԿԱՍԿԱԴ» ՍՊԸ-ին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|