Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Սուրեն Եղիշի Գևորգյանի կողմից 08.10.2024թ.Դ-462 տրված դիմում-հայտը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Տրամադրել Ճամբարակ համայնքի բնակիչ Սուրեն Եղիշի Գևորգյանին Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների փող.4 հասցեում,05-002-0108-0003 կադաստրային ծածկագրով գտնվող իրեն սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասում օժանդակ շինության աշխատանքների կատարման նպատակով շինարարության թույլտվություն:
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ Սուրեն Եղիշի Գևորգյանը պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|