Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Բարեպատ բնակավայրի 5-րդ փողոց, տուն 12 հասցեում 05-053-0015-0003 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.28 հա հողամասին կից 0.00038 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-053-0015-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Ժորա Արտեմի Անտոնյանի՝ ծնված՝06.10.1954թ. ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը 0.28 հա տնամերձ հողամասին կից 0.00038 հա հողամասի, ինչպես նաև հողամասի վրա կառուցված 97.41քմ ներքին և 130.75քմ արտաքին մակերեսով բնակելի տան.,28.84քմ ներքին և 43.61քմ արտաքին մակերեսով բնակելի տան կիսանկուղային հարկի.,7.59քմ մակերեսով աստիճանահարթակի.,18.56քմ ներքին և 27.07քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Ժորա Արտեմի Անտոնյանի սեփական գույք, իսկ իրեն կողմից կառուցված 5.84քմ մակերեսով ծածկը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Ժորա Անտոնյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.28038 հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|