| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝  
Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող, 05-074-0101-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.01 հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 80.000 ՀՀ դրամ:Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |