|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2020 թվականի N 29 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ճամբարակ համայնքի ղեկավարի 25.02.2020 թվականի N63 որոշմամբ և Ճամբարակ համայնքի ավագանու 18.06.2016 թվականի N16-Ա որոշմամբ.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փող. 58/1 հասցեում գտնվող, 05-002-0038-0002 կադաստրային ծածկագրով 0.026493 հա հողամասը և նույն հողամասի վրա գտնվող հասարակական նշանակության շինությունը /նախկին գրասենյակի շենքը/սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով հատկացնել քաղաքացի Գայանե Լազարյանին, քանի որ վերոնշյալ գույքը նախկինում տրամադրված է եղել իրեն՝ անժամկետ բնակվելու նպատակով:
- Շենքի կադաստրային արժեքը ըստ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի կազմում է 1.934.597 /մեկ միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 33.061 /երեսուներեք հազար վաթսունմեկ/ ՀՀ դրամ: Քանի որ տվյալ գույքը գտնվում է ամխիթար վիճակում, իսկ ընտանիքը ունի սոցիալական խնդիրներ, վճարել գույքի /շենքի/ սահմանված կադաստրային արժեքի կեսը՝ 967.300 /ինը հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, իսկ հողի կադաստրային արժեքի վճարումը թողնել անփոփոխ:
- Տվյալ որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -6 ԱԴԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|