Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 06․10․2025թ․ կազմված թիվ 206 արձանագրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝

 Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված տարածքում ինքնակամ տեղադրված թվով երկու հատ (40մx8մ և 15մx6մ չափերի)  ոչ հիմնական շինությունների հայտնաբերման դեպքի վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 06․10․2025թ․ կազմված թիվ 206 արձանագրության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 1200-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner