Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հունվարի 22-ի «ԱԻ, ԲՊ և ՔՊ ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը» սահմանելու մասին թիվ 46-ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով և Գեղարքունիքի մարզպետի 2026թ․ փետրվարի 4-ի թիվ 73-Ա որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2026թ-ի հիմնական միջոցառումների պլանով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ս.թ․ մարտի 24-ին իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով։
Շտաբային ուսումնավարժության շտաբի պետ նշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին:
- ՇՈւ շտաբի պետին`
- ՇՈՒ-ին ընդգրկել համայնքապետարանի անձնակազմին և ավագանու անդամներին: - Մինչև ս.թ․ մարտի 23-ը մշակել ուսումնավարժության անցկացման մտահաղացումը և պլանը: -ՇՈՒ-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ճշգրտել համայնքի տարահանման պլանը և ստուգել նրանում նախատեսված միջոցառումների իրականացման հնարավորությունները: -Վարժանքի անցկացման հաջորդ օրը ինձ ներկայացնել միջոցառման ընթացքի գնահատականի, ինչպես նաև հայտնաբերված թերությունների մասին հաշվետվություն: -ՈՒսումնավարժության ամփոփումը անցկացնել ս.թ․ մարտի 25-ին ուսումնավարժության մասնակիցների ներկայությամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|