Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 18․09․2026թ․թիվ Ե/5/2823-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ`
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Գարիկ Սուրենի Նալբանդյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում թվով 2 հատ քարե սանհանգույցի, 2 հատ երկհարկանի քարե շինությունների, 2 հատ կիսակառույց բետոնյա շինությունների, 4 հատ երկաթյա վագոն տնակների և 4 հատ բետոնի հիմքով երկաթե զրուցարանների ինքնակամ կառուցելու /տեղադրելու/ փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 1400-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Գարիկ Սուրենի Նալբանդյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|