Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 19.08.2024թ. թիվ 921-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Գ․ Նժդեհի փող. 103/5 հասցեում գտնվող 0,001 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 8.35 քմ ներքին և 10.0 քմ արտաքին մակերեսով մառանը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Վրեժ Լազարյանին:
- Քաղաքացի Վրեժ Լազարյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /մառան/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|